Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Միլանը» վերադառնում է առաջնագիծ

«Միլանը» վերադառնում է առաջնագիծ
18.07.2017 | 09:59

Ընթացիկ տրանսֆերային պատուհանում վարած ակտիվ քաղաքականությամբ իտալական «Միլանը» գալիս է հաստատելու, որ լրջորեն լծված է թիմի երբեմնի հեղինակությունը վերականգնելու աշխատանքին, և, հուրախություն բոլորիս, համաշխարհային ֆուտբոլում կունենանք հերթական գերակումբը:

Միլանցիներն արդեն իսկ հաջողությամբ իրականացրել են մի քանի գործարք. առաջինն առնչվում է Պորտուգալիայի ընտրանու երիտասարդ, տաղանդավոր հարձակվող Անդրե Սիլվային ձեռք բերելուն: Հաջորդ գործարքն արդեն կապված էր Լևերկուզենի «Բայերի» նույնպես կիսապաշտպան Հական Չալխանօղլիով թիմն ուժեղացնելու հետ: Երրորդ գործարքը, որ, թերևս, ամենաաղմկահարույցն է, վերաբերում է «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիին: «Ծեր սինյորայի» պաշտպանության այս հենասյունը Միլան է տեղափոխվել հինգ տարի ժամանակով` տարեկան 6,5 միլիոն եվրոյով: Սա, կարելի է ասել, մրցակցի արքայական նվերն էր «ռոսոներիներին», ինչը, սակայն, հնարավոր դարձավ այն բանից հետո միայն, երբ սև կատու անցավ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ու պաշտպանի միջև: Իսկ այդ կատուն բազմիցս է անցել հիշյալ ճանապարհով:
Մարզիչ-մարզիկ հարաբերություններում առաջին ճաքը տեսանելի դարձավ դեռևս ընթացիկ տարվա փետրվարին, երբ Ա սերիայի խաղերից մեկում տեսախցիկները ֆիքսեցին մարզչի հասցեին ֆուտբոլիստի թույլ տված կոպիտ արտահայտությունները: Դրանք Բոնուչիին արժեցան Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղի մասնակցությունից զրկում, և միայն ֆուտբոլիստի հրապարակային մեղայականն այն ժամանակ նրան փրկեց պատժի հետագա խորացումից:


Սակայն ամպրոպն առանձնահատուկ ուժով որոտաց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում: Ի պատասխան Դանի Ալվեսի կողմից Պաուլո Դիբալայի բուռն քննադատությանը, ով առաջին անհաջողություններից հետո շատ արագ «սմքել» էր, մարզիչը հանդես եկավ արգենտինացու պաշտպանությամբ ու բրազիլացուց պահանջեց «հանգստանալ»: Սակայն Ալվեսի պաշտպանությամբ գործին խառնվեց Բոնուչին: Վերջնահաշվում կրքերի այս շիկացումը Լեոնարդո Բոնուչիի ու Անդրեա Բարձալիի միջև վերածվեց, համարյա թե, ձեռնամարտի (վերջինս բռնել էր գլխավոր մարզչի կողմը): Իհարկե, սույնի կապակցությամբ մի տարբերակ էլ կա, համաձայն որի, վեճը բռնկվել է Բոնուչիի ու Ալվեսի միջև, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում:


Ֆուտբոլասերը պիտի որ հիշի՝ այդ հիշարժան խաղի երկրորդ կեսը «Յուվենտուսը» թույլ անցկացրեց՝ «Ռեալին» հնարավորություն տալով երկրորդ տարին անընդմեջ հաղթել հեղինակավոր այդ խաղարկությունում: Այսքանից հետո պարզ է, որ խռովարարների օրերը հաշվված էին ակումբում: Դանի Ալվեսը ակումբի հետ խզեց պայմանագիրը, թեպետ մեկ տարի այն դեռ ուժի մեջ էր: Երկկողմանի համաձայնությամբ նա 35 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», իսկ Բոնուչիի մասին արդեն ասացինք:
Ինչ վերաբերում է Մասիմիլիանո Ալեգրիին, Չեմպիոնների լիգայի կարդիֆյան եզրափակչից անհամեմատ ավելի վաղ գրել էինք, որ «ծեր սինյորայից» նրա հեռանալու մասին գիտի թուրինյան յուրաքանչյուր կատու: Իհարկե, խորին շնորհակալություն ընթերցողին, ով թիմում Ալեգրիի մնալը մեր աչքը չխոթեց ու հիշեցնելով հաշիվ չպահանջեց անստույգ տեղեկատվության համար, սակայն մենք մեր սուրբ պարտքն ենք համարում ամեն ինչում ընթերցողի առջև հաշվետու լինելու կողքին նաև մաքուր ու արդար լինելը ու դրա համար էլ ամենայն մանրամասնությամբ ներկայացրինք կոնֆլիկտային այս պատմությունը, թեպետ նյութի վերնագիրը ենթադրում էր, որ այն գերազանցապես պիտի լինի մեկ այլ ակումբի մասին: Կարծես թե մեզ հաջողվեց երկու հարցում էլ հաջողել: Միայն վերջում կուզենայինք մի հավելում անել. «Միլանի» երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, հակառակ թիմից հեռանալու` շրջանառության մեջ դրված հավաստի լուրերին, շարունակում է մնալ ակումբում, իսկ սա նշանակում է, որ «Միլանը» շարունակում է գայթակղիչ լինել նաև պաշտպանական գծի ամրությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ